пятница, 20 декабря 2019 г.

«Ոնց որ մարդ չլինենք. տշում են ստեղից՝ ընդեղ». դիաբետ և սրտային հիվանդություն ունեցող կինը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մասին
Այսօր, 19:02

«Ոնց որ մարդ չլինենք. տշում են ստեղից՝ ընդեղ». դիաբետ և սրտային հիվանդություն ունեցող կինը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մասին



55-ամյա Նվարդ Սարգսյանն, ով շաքարային դիաբետ և սրտանոթային հիվանդություններ ունի, խիստ վիրավորված և զայրացած է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ֆիզիոթերապիայի և վերականգնողական բաժանմունքի աշխատակիցների վերաբերմունքից։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում կինը նշեց՝ իրեն և իր նման շատ հիվանդների հիվանդանոցում ուղղակի «ֆուտբոլի գնդակի նման էս կողմ են տշում, էն կողմ են տշում»։

«Նևրոպատիա և արթրոզ ունեմ, ուսերիս և ծնկիս համար գնում եմ տոկերի։ Վեց ամիսը մեկ՝ հիվանդանոց եմ պառկում, որովհետև կարգ ունեմ և պետք է բուժում ստանամ։ Նախկինում տոկեր ստանում էի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի պոլիկլինիկայում։ Վերջերս ինձ ասեցին, որ այդ ծառայությունը տեղափոխել են այդ հիվանդանոց, բայց անցած օրը տեղեկացրեցին, որ հիվանդանոցից հանում են, նորից բերում են պոլիկլինիկա։ Իմաստն ուղղակի չեմ հասկանում։

Եթե պետք է գնամ, պառկեմ հիվանդանոց, հետո ոտքով, մայթերին ընկած՝ հասնեմ պոլիկլինիկա՝ տոկեր ստանալու, հետո էլ նորից հետ գնամ հիվանդանոց, բուժման էֆեկտը լրիվ կորում է։ Տոկեր ընդունելուց հետո պետք է շատ տաք լինի։ Էլ չեմ գնա. էս ցրտին գնամ՝ ի՞նչ անեմ», - իր զայրույթը հայտնեց Նվարդ Սարգսյանը։

Մեր զրուցակիցը նշեց՝ խնդիրների բախվում է նաև «Ինսուլին» դեղամիջոցի հատկացման ժամանակ։ Դեղը ստանալու գործընթացը տևում է 3-4 ժամ, այն դեպքում, երբ իր զարկերակային ճնշումն այդ ընթացքում կարող է բարձրանալ մինչև 220 նիշի։

«Ամեն ինչ շատ են վատացրել։ Ես հիվանդ կին եմ, գնում եմ, ժամերով սպասում եմ, որ մի հատ անտեր «Ինսուլին» ստանամ։ Ամեն տեղ՝ հերթ։ Մարդու համբերությունը չարաշահում են, ոնց որ մենք մարդ չլինենք. տշում են ստեղից ընդեղ։ Հաշմանդամություն ունեցող, սայլակների վրա գտնվող մարդիկ կան, որ տոկերի են գնում։ Էդ մարդիկ ի՞նչ պիտի անեն. իրենց սայլակներո՞վ հասնեն պոլիկլինիկա», - դժգոհեց Նվարդ Սարգսյանը։

понедельник, 2 декабря 2019 г.

Կառավարությունը հետևողականորեն շարունակում է այն, ինչի համար մեղադրում էր նախկիններին

Կառավարությունը հետևողականորեն շարունակում է այն, ինչի համար մեղադրում էր նա

Ո՞ւմ և ինչի՞ համար են այդ գումարները, երբ բյուջեի փողերը մնացել են օդում կախված, հայտնի չէ
Նախորդ շաբաթ կառավարությունը համաձայնություն տվեց միանգամից երեք նոր վարկային համաձայնագրերի։ Այդ համաձայնագրերով Հայաստանը կստանձնի շուրջ 86 մլն եվրոյի նոր վարկային պարտավորություններ։ Բոլոր երեք համաձայնագրերն էլ ընդունվեցին չզեկուցվող հարցերի շարքում` հասարակության աչքից ու ականջից հեռու։
Հասկանալի է, կառավարությունը հակված չէ շատ խոսել նոր վարկերի ներգրավման մասին։ Առավել ևս, այն կառավարությունը, որի ղեկավարը տարիներ շարունակ դեմ է արտահայտվել վարկերին։ Ու ոչ միայն դեմ է արտահայտվել, այլև լուրջ մեղադրանքներ հնչեցրել նախկինների հասցեին` երկիրը և բնակչությանը պարտքերի մեջ թաղելու համար։
Վարկերի ներգրավումը միշտ էլ ցավոտ խնդիր է եղել Հայաստանում։ Եվ հիմա ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի համոզել, որ ժամանակները փոխվել են, այժմ արդեն վարկերը ոչ թե չարիք, այլ բարիք են, միևնույն է՝ հասարակությունը բացասաբար է տրամադրված վարկերի նկատմամբ` անկախ նրանից, թե ովքեր են կանգնած դրա հետևում` «հակաժողովրդակա՞ն», թե՞ «ժողովրդական» իշխանությունները։
Թերևս, դա էլ ստիպում է կառավարությանն աչքից հեռու պահել վարկերի ներգրավման գործընթացը։ Բայց դրանով, իհարկե, երևույթի էությունը չի փոխվում։ Պարտքը մնում է պարտք, և դա մի օր պետք է վերադարձնել։
Մինչև վերջերս կառավարությունը փորձում էր ցույց տալ, թե այլ մոտեցում ունի վարկերի հարցում, թե իշխանափոխությունից հետո սահմանափակել է դրսից ֆինանսական միջոցների ներգրավումը, թե երկրի արտաքին պարտքը թեթևացել, նույնիսկ կրճատվել է։ Բայց շատ ժամանակ պետք չէր համոզվելու համար, որ գործ ունենք ժամանակավոր երևույթի հետ։
Պարտքի նվազումը կապված էր ոչ այնքան՝ նոր վարկեր չներգրավելու՝ կառավարության մոտեցումների, որքան՝ վարկային միջոցներով նախատեսված ծրագրերը թերակատարելու հետ։ Դա է պատճառը, որ կառավարությունը սկսել է որոշ վարկային համաձայնագրերի իրականացման ժամկետների վերաձևակերպման նոր հնարավորություններ փնտրել։
Վերջերս այդպիսի համաձայնություն է ձեռք բերվել, մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի հետ։ Ու դա պայմանավորվել է նրանով, որ գործող պայմանագրերում ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում կատարել փոփոխություններ` հիմնականում ժամկետների երկարաձգման նպատակով։ Ոչինչ, որ այն կապվել է իրականացվող ծրագրերի պատասխանատուների ու կառուցվածքային փոփոխությունների հետ։
Մինչ ժամկետների շեղումների հետևանքով հետաձգվում են նախկին վարկային ծրագրերով նախատեսված աշխատանքները, կառավարությունն ակտիվորեն նորերն է վերցնում։ Ընդ որում, դրանք այլևս նախկին արտոնյալ կամ գրեթե անտոկոս վարկերը չեն։ Ներգրավվող նոր միջոցները հիմնականում առևտրային կամ դրանց հավասարեցված վարկեր են։
Թերևս, պատահական չէ, որ Հայաստանի պարտքը գնալով թանկանում է. միջին տոկոսադրույքն արդեն տատանվում է 5-5,1 տոկոսի շրջանակում։ Այդպես է, որովհետև ավելանում է թանկ փողերի մասնաբաժինը։
Նոր վարկերի ներգրավման նպատակով վերջին շրջանում կառավարությունը բավական ակտիվ աշխատում է Վերականգնման վարկերի բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման բանկի հետ։ Նրանք բոլորն էլ հաճույքով վարկեր են տրամադրում` ձեռքի հետ էլ գովերգելով կառավարության գործունեությունը։
Վերջերս Հայաստանի տնտեսության ու կառավարության արձանագրած «աննախադեպ» հաջողությունների վերաբերյալ նման մի զեկույց հրապարակեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։ Ու դա արեց բանկի հետ 45,8 մլն եվրոյանոց նոր վարկային համաձայնագրի վավերացմանը համաձայնություն տալուց անմիջապես հետո։
Դժվար է ասել, թե մեկը մյուսի հետ ինչքանո՞վ է կապված։ Բայց որ ինչ-որ բան այնպես չէ, նույնպես անհերքելի է։
Մինչև վերջերս բանկը Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատում էր 5 տոկոսից ցածր։ Օրերս հրապարակած նոր զեկույցում այն բարձրացրեց մինչև 6 տոկոսի։ Տարօրինակը, սակայն, ոչ թե բարձրացումն է, այլ դրա հիմնավորումները։ Զեկույցը փաստում է, որ  կառավարությանը հաջողվել է պահպանել ՀՆԱ կայուն աճը, չնայած հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում արձանագրված անկմանը։
Որ գյուղատնտեսությունն իսկապես անկումային է, այդպես էլ կա։ Բայց ինչպե՞ս կարելի է նույնն ասել հանքարդյունաբերության մասին, որտեղ, տարեսկզբի 9 ամիսների տվյալներով՝ աճը հասնում է գրեթե 20 տոկոսի։ Արտահանման ոլորտի ոչ այնքան բարվոք վիճակը ևս զեկույցի հեղինակը կապել է հանքարդյունաբերության «անկման» հետ։ Այդ ամենից հետո կարևոր չէ, թե ինչի արդյունքում է տնտեսական աճի ցուցանիշը թարմացվել միանգամից ավելի քան 1 տոկոսով։
Բայց դա էլ մի կողմ թողնենք։ Ամբողջ խնդիրն այն է, որ կառավարությունը ֆինանսական միջոցների կարիք կարծես չունի, փողը «լռվել»  է բյուջեում, բայց դրսից մի գլուխ գումարներ են ներգրավվում։ Գումարներ, որոնք պետք է ուղղվեն այս տարվա բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։
Տարվա ավարտին ընդամենը մեկ ամիս ժամանակ է մնում, ու զարմանալի է, թե ինչպե՞ս է կառավարությունը հասցնելու ծախսել այդ միջոցները։ Հատկապես որ, խոսքը բավական խոշոր գումարների մասին է։
Գործադիրի միայն վերջին նիստում հավանության արժանացած 3 վարկային համաձայնագրերով նախատեսվում է ստանալ շուրջ 86 մլն եվրո կամ գրեթե 100 մլն դոլար։ Դրան նախորդած մեկ-երկու նիստերում էլ համաձայնություն տրվեց գրեթե 150 մլն դոլար վարկային միջոցների ներգրավմանը։
Սրանք գումարներ են, որոնք գալու են համալրելու կառավարության արտաքին պարտքը։ Թեև, առանց այդ էլ, այն փոքր չէ։ Հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ կառավարության միայն արտաքին պարտավորությունները հասնում են 5 մլրդ 59 մլն դոլարի` չհաշված վերջին օրերի ակտիվ ներգրավումները։
Մինչև տարեվերջ դեռ ժամանակ կա, և կառավարությունը չի պատրաստվում սահմանափակվել դրանով։ Ակնկալվում է առաջիկա մեկ ամսվա ընթացքում ստանալ ևս շուրջ 150 մլն դոլարի նոր վարկային միջոցներ։ Ո՞ւմ և ինչի՞ համար են այդ գումարները, երբ բյուջեի փողերը մնացել են օդում կախված, հայտնի չէ։

Ցածր աշխատավարձերի դեպքում՝ նոր հա՞րկ. այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, 6 տոկոսի չափով

Ցածր աշխատավարձերի դեպքում՝ նոր հա՞րկ. այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, 6 տոկոսի չափով

Կառավարությունը մտադիր է անցնել առողջության համապարփակ ապահովագրության։ Ու դրա համար նախատեսում է սահմանել նոր` առողջապահության հարկ, որը պիտի վճարի աշխատողը` սեփական աշխատավարձից։
Իբր Հայաստանում աշխատավարձերն այնքան բարձր են, հիմա էլ՝ նոր հարկ։ Այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, 6 տոկոսի չափով։ Մինչ այդ, իհարկե, նախատեսվում է նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափը` 23 տոկոսից դարձնելով 20 տոկոս։ Բայց դրանով հանդերձ, ստացվում է, որ կառավարությունը 3 տոկոսով իջեցնում է եկամտային հարկը, որպեսզի 6 տոկոս նոր հարկ դնի։
Թե դա ինչպե՞ս է ազդելու մարդկանց եկամուտների վրա, դժվար չէ պատկերացնել։ Այս փոփոխություններից հետո իրականում աշխատող քաղաքացիների եկամուտները ոչ թե ավելանալու են, ինչպես մինչև հիմա ներկայացվում էր, այլ նվազելու են։ Նոր հարկի ներդրումից հետո տեղի է ունենալու հարկային բեռի ծանրացում։
Որ առողջության ապահովագրությունն անհրաժեշտություն է, այդպես էլ կա։ Բայց ներկա պայմաններում արդյո՞ք նորմալ է լրացուցիչ 6 տոկոսանոց հարկ դնելը, երբ առանց այն էլ մարդկանց եկամուտները շատ ցածր են։ Եվ ոչ միայն ցածր են, այլև շատ դանդաղ են ավելանում։
Աշխատող քաղաքացիների 60 տոկոսի աշխատավարձը չի անցնում 150 հազար դրամից։ Խոսքը 360 հազար մարդու մասին է, որոնք այդ գումարով հազիվ կարողանում են հոգալ իրենց նվազագույն սոցիալական կարիքները։
Նման ցածր աշխատավարձերի պայմաններում 6 տոկոսանոց նոր հարկային բեռը սոցիալական առումով մեծ ծանրություն է շատերի համար։ Ու դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում աշխատող քաղաքացիներն անհամեմատ ավելի քիչ են, քան չաշխատողները։
Այսօր Հայաստանում հայտարարագրված է 602-603 հազար աշխատող։ Ու ստացվում է, որ այդ մարդիկ պետք է վճարեն մի քանի անգամ ավելի՝ չաշխատող քաղաքացիների առողջության ապահովագրության համար։ Խոսքը սոցիալական արդարության մասին չէ։ Խոսքը դրա արդյունքում հարկային բեռի այդքան լուրջ ծանրացման մասին է։
Պաշտոնական տվյալներով՝ այսօր Հայաստանում շուրջ 250 հազար գործազուրկ կա։ Առողջության համատարած ապահովագրություն ներդնելուց առաջ, նախ՝ պետք է մտածել այդ մարդկանց աշխատանքով ապահովելու մասին։ Այդ դեպքում հաստատ առողջապահության հարկի բեռը ոչ թե 6 տոկոս, այլ շատ ավելի ցածր կլինի։ Շատ ավելի ցածր կլինի նաև ճնշումն աշխատող քաղաքացիների վրա։
Իսկ եթե կառավարությունն այնուամենայնիվ մտադիր է անտեսել այս ամենը և անցնել պարտադիր ապահովագրության, ապա պետք է բարի լինի շատ ավելի մեծ ֆինանսական բեռ ստանձնել։ Եվ ոչ թե հասարակության առանց այն էլ խղճուկ աշխատավարձերի հաշվին` փորձի իր ուսերից գցել մարդկանց առողջության ապահովման պարտավորությունը։
Այնպես չէ, որ առողջության համատարած ապահովագրության անցնելու գաղափարը նոր է։ Այդ մասին վաղուց է խոսվում։ Բայց նախկին կառավարությունները չէին շտապում գնալ դրան, որովհետև մի կողմից՝ պատրաստ չէին նման ֆինանսական բեռ ստանձնել, մյուս կողմից՝ հակված չէին աշխատող քաղաքացիներին դնել այդպիսի ծանրության տակ։
Համատարած ապահովագրության անցնելու հետ կապված խնդիրները, իհարկե, միայն ապահովագրավճարի չափով չեն սահմանափակվում։ Պակաս կարևոր չէ, թե այն որքանո՞վ կարդարացնի ակնկալիքները։
Պետք է ենթադրել, որ առողջության համապարփակ ապահովագրության անցնելուց հետո ունենալու ենք բոլորովին նոր որակի բուժսպասարկում։ Իսկ ինչքանո՞վ է համակարգը պատրաստ դրան։
Այսօր էլ ըստ էության այդ համակարգը մասնակիորեն գործում է՝ հասարակության որոշ հատվածի համար։ Արդեն մի քանի տարի է, ինչ պետությունը սոցիալական փաթեթի շրջանակներում իրականացնում է նաև պարտադիր բժշկական ապահովագրություն։ Ու դրանում ընդգրկված է շուրջ 150 հազար մարդ։
Բայց արդյո՞ք ապահովագրության այդ համակարգն արդարացրել է իրեն, և մարդիկ կարողանո՞ւմ են դրա շրջանակներում նորմալ բժշկական սպասարկում ստանալ, թե՞ գումարները պարզապես փոշիանում են։
Այս հարցերի պատասխաններն այնքան էլ միանշանակ չեն։ Միանշանակ չէ նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող, այսպես կոչված, անվճար բուժսպասարկման արդյունավետությունն ու որակը։
Այնպես որ, համատարած կամ համապարփակ առողջապահական փաթեթին անցնելուց առաջ, կառավարությունը և, առաջին հերթին, Առողջապահության նախարարությունը նախ պետք է փորձի շտկել այսօր գործող համակարգում առկա բազմաթիվ խնդիրներն ու թերությունները։ Այլապես, եթե պիտի հետագայում էլ այսպես շարունակվի, ապա ոչ մի ապահովագրություն էլ մեզ չի փրկի։ Ու եթե պիտի պահպանվեն նաև հարակից վճարովի ծառայությունները, ապա ունենալու ենք այն վիճակը, որն այսօր ունենք բժշկական ապահովագրության ու դրա շրջանակներում իրականացվող սպասարկման առումով։
Վատ է, որ այդպես է։ Բայց դա ամենևին չի նշանակում, թե չպետք է մտածել բժշկական համընդհանուր ապահովագրության անցնելու մասին։ Քաղաքակիրթ աշխարհը գնում է այդ ճանապարհով։ Այլ բան է, թե դա ե՞րբ և ի՞նչ պայմաններում կարող է լինել։
Փաստն այն է, որ այսօր հասարակության մեծ մասը չունի լրացուցիչ գումար և պատրաստ չէ վճարել իր ապագա հիվանդության բուժման դիմաց։ Իհարկե, կան ընկերություններ, որոնք իրենց սեփական միջոցների հաշվին ստանձնել են աշխատակիցների առողջության ապահովագրության բեռը կամ դրա մի մասը։ Բայց այդպիսի ընկերությունները Հայաստանում շատ չեն։ Եղածներն էլ հիմնականում դրսի կազմակերպություններ են։
Այնքան հարուստ չէ նաև պետությունը, որպեսզի այդ ծախսերն ամբողջությամբ վերցնի իր վրա։
Այս պայմաններում միակ ելքն ապահովագրությունն է։ Բայց դրա համար նախ՝ անհրաժեշտ է ստեղծել բավարար հիմքեր։ Իսկ Հայաստանում նման հիմքեր այսօր չկան։ Այսպես գնալու դեպքում չեն լինելու նաև վաղը։
Պետք է գիտակցել, որ միայն բարի ցանկություններով առողջապահության համակարգի խնդիրները չեն լուծվելու։ Չեն լուծվելու նույնիսկ համապարփակ ապահովագրությամբ։ Դա ընդամենը մեկ քայլ է, որը չափազանց քիչ է արդյունքի հասնելու համար։

Վիտալի Բալասանյանի գրասենյակի մոտ տեղի է ունեցել առևանգման փորձ․ ահազանգ (

«Հանուն Արցախի» գրասենյակի մուտքի մոտ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 15:50-ի սահմաններում տեղի է ունեցել սադրանքի և առևանգման դեպք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
Ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասվում է․
«Երկու տղաներ, գրասենյակից դուրս են կանչել Տաթև Արցախ անվամբ ՖԲ օգտատեր Տաթև Վիրաբյանին և փորձել առևանգել, որը ուղեկցվել է լկտի, սեռական բնույթի հայհոյանքներով: Դեպքը աննախադեպ է նաև նրանով, որ տվյալ անձիք ակնհայտ սադրում էին գրասենյակի մյուս անդամներին: Այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ դեռևս 2018թվականի հունիսին հայտնի ավտոկայանի դեպքերը, ոչ թե բնակչության ցասման արտահայտումն էր, այլ մի խումբ անձանց կողմից կազմակերպված սանդրանք, որոնց պարագլուխներն էին նույն այդ 2 եղբայրները: Պահանջում ենք, որ ԱՀ Ոստիկանությունն ու մյուս պատկան մարմիններն այս գրությունն ընդունեն որպես հայտարարություն հանցագործության մասին և մեղավորներին ենթարկեն պատասխանատվության, քանզի այս անձանց համար պատասխանատվության չենթարկվելը դարձել է օրինաչափ»:

ԱՄՆ-ի համբերությունը Իրանի հետ անսպառ չէ, զգուշացնում է Սաուդյան Արաբիան





1 ռուբլի = ՀՀ դրամ
1 ԱՄՆ դոլար = ՀՀ դրամ
1 եվրո = դրամ
Պելոսին հայտարարում է Թրամփի դեմ իմպիչմենտային հետաքննություն ՝ կապված Ուկրաինայի սկանդալի հետGoogle- ը հաղթեց դեպքի մոռացության մատնանշման իրավունքըԹովմասյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Երևանում բացվեց առաջին հայկական միջազգային միջազգային փառատոնըGeoProMining- ը աջակցեց երեխաների ուռուցքաբանության կենտրոնինԵրևանում տեղի է ունեցել Կանադայի ինստիտուտի (YEDI) սկսնակ ծրագրերի շնորհանդեսը (տեսանյութ)Asուցարարները կրակել են Արևմտյան Պապուայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ, երբ ցույցերը տարածվում էինԻնչու՞ է Դոնալդ Թրամփը ցանկանում գնել Գրենլանդիան:Նկարներում. Մանկական շիկահերը և Դոնալդ Թրամփի ամենաաղմկարար բողոքողները ԼոնդոնումԱռաջին տիկին Մելանյա Թրամփը այցելել է Japanապոնիա (տեսանյութ)Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ապագա գործակալների ուսումնական հաստատության ֆինանսավորման համար պահանջում է 2,000,000,000

ԱՄՆ-ի համբերությունը Իրանի հետ անսպառ չէ, զգուշացնում է Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիան  հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ համբերատարությունն անսպառ չէ և նախազգուշացրել է, որ այս ամսվա սկզբին « Արամկոյի» նավթային օբյեկտների վրա հարձակման հետևանքով ռազմական տարբերակները դեռ քննարկվում են  :Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-ubeուբեյրը նաև ասել է, որ ՄԱԿ-ի կողմից հրահանգված զեկույցը հարձակման ակունքների մասին շուտով հասանելի կլինի, և ԵՄ երկուշաբթի օրը արված հայտարարությունը նկարագրեց ՝  պատասխանատու լինելով Իրանին  որպես «շատ նշանակալի»:Նրա դիտողությունները ենթադրում են, որ Սաուդյան Արաբիան դեռևս անձնական ճնշում է գործադրում Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա, որպեսզի չսահմանափակի իր պատասխանը սեպտեմբերի 14-ին կատարված հարձակման հետագա պատժամիջոցների և  նավթի օբյեկտները պաշտպանելու համար լրացուցիչ զորքերի տեղակայման վերաբերյալ :Ubeուբեյրն ասել է. «Մենք ցանկանում ենք մոբիլիզացնել միջազգային աջակցությունը, և մենք ուզում ենք դիտարկել տարբերակների մի ամբողջ ցուցակ ՝ դիվանագիտական ​​տարբերակներ, տնտեսական տարբերակներ և ռազմական տարբերակներ, և հետո որոշում կայացնել»:Խոսելով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լուսանցքում ՝ նա ասաց. «Այս գործողությունը հետևանքներ կունենա, և  Իրանը դա  պետք է իմանա»:Նա ավելացրեց. «Երբ հրում է թափ տալուն, գալիս է մի կետ, երբ նույնիսկ Ամերիկայի համբերատարությունը սպառվում է, և Իրանը պետք է տեղյակ լինի այդ մասին»:Հարձակումները ժամանակավորապես նոկաուտի են ենթարկել նավթի համաշխարհային արտադրության ավելի քան 5% -ը և հանգեցրել են նավթի գների բարձրացման:Նաև ՄԱԿ-ում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի ասաց, որ հույս ունի առաջխաղացում Իրանի հետ ՝ առաջիկա ժամերին բանակցությունները վերսկսելու հնարավորության շուրջ:Բայց Իրանի նախագահ Հասան Ռոհանին հերքեց, որ պատրաստ է մերժել իր պահանջը, որ ԱՄՆ պատժամիջոցները հանվեն, նախքան բանակցությունները սկսվեն:Մակրոնը ընդհանուր ժողովին ասաց. «Ես բնավ միամիտ չեմ և չեմ հավատում հրաշքներին: Հավատում եմ, որ պետք է քաջություն ստեղծել խաղաղություն հաստատելուն, և այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները, Իրանը և համաձայնագրի ստորագրող կողմերը կարևոր են այս քաջությունը դրսևորելու համար »:Բայց ubeուբեյրը սահմանեց մի շարք կոշտ պայմաններ ՝ Իրանի 2015 թվականի միջուկային գործարքը վերանայելու համար, ներառյալ ՝ 2025 թվականից հետո նրա միջուկային ծրագրի թարմ սահմանափակումները, 24/7 զննման ռեժիմը ամբողջ երկրում և նրա բալիստիկ հրթիռային ծրագրի սահմանափակումները:


 


Играем в Crossout

МЫ ИГРАЕМ В CROSSAUT  СЕГОДНЯ Уверен, что займусь очень интересным