Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և «ՍՕՍ Սիսթեմս» ընկերության հետ համատեղ ներդրված և գործարկված «911ՍՕՍ» բջջային հավելվածը՝ նախատեսված Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող խելախոսների (սմարթֆոնների) համար կհեշտացնի Ձեր կապը «911» ծառայության հետ .
Հավելվածը շատ կօգնի մեր քաղաքացիներին, հատկապես՝ այս օրերին և հատկապես մեր այն քաղաքացիներին, որոնք ունեն սահմանափակ կարողություններ (խուլուհամրեր, տարեց մարդիկ և այլն): Այն թույլ է տալիս ընդամենը մեկ հպումով կապ հաստատել արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայության հետ՝ հնարավորություն տալով վերջինիս տեղորոշել զանգ ուղարկողին: Եթե զանգ ուղարկողը նախապես գրանցված է եղել «911ՍՕՍ» հարթակում, ապա «911»-ի զանգ ընդունող օպերատորը զանգի հետ կստանա նաև այլ տեղեկություններ ահազանգողի մասին, որը կօգնի առավել հասցեական և համարժեք արձագանք տալ տվյալ անձին:
Ինչպես բազմիցս ասվում է այս օրերին, շատ կարևոր է ինքնամեկուսանալը, իսկ որոշ քաղաքացիների դեպքում՝ պարտադիր մեկուսացումը: Ինչպես նշեց «Սօս Սիսթեմս» ընկերության տնօրեն Վահագն Ծատուրյանը՝ Հավելվածը գալիս է օգնելու այս պարագայում ևս: Այն կարող է օգտագործվել մեկուսացված անձանց կողմից մեկուսացման ռեժիմը վերահսկելու հարցում, մեկուսացված անձինք հավելվածի միջոցով ժամանակ առ ժամանակ, որոշակի պարբերականությամբ կարող են տեղեկություն ուղարկել օպերատորներին իրենց գտնվելու վայրի մասին՝ դարձյալ ընդամենը մեկ հպումով: Բացի այդ, Հավելվածն ընձեռում է նաև թիրախային իրազեկման հնարավորություն, որի շնորհիվ, օրինակ՝ որևէ կոնկրետ գոտում գտնվող բոլոր օգտատերերը միաժամանակ կարող են տեղեկատվություն ստանալ տվյալ գոտում գրանցված պատահարի կամ իրավիճակի և անհրաժեշտ վարքականոնների մասին:
«Սօս Սիսթեմս» ընկերությունը պատրաստակամություն է հայտնում անհրաժեշտության և պահանջ առաջանալու դեպքում հավելվածը համալրել այլ անհրաժեշտ գործիքներով՝ հավելվածի ընձեռած հնարավորությունների սահմաններում, որը կհեշտացնի համապատասխան պետական մարմինների աշխատանքը և իրենց գործառույթների կատարումը արտակարգ դրության պայմաններում:
Приложение очень поможет нашим гражданам, особенно в наши дни, и особенно нашим гражданам с ограниченными возможностями (глухим, пожилым и т. Д.). Это позволяет в одно касание связаться со службой 911 МЧС, что позволяет определить местонахождение звонящего. Если вызывающий абонент уже был зарегистрирован на платформе 911 SOS, 911 Call Operator получит вызов с другой информацией о вызывающем абоненте, чтобы помочь более целенаправленно и адекватно ответить этому человеку.
Как говорят много раз в эти дни, очень важно изолировать себя, а для некоторых граждан - обязательную изоляцию. Как отметил директор SOS Systems Ваагн Цатурян, приложение помогает и в этом случае. Он может использоваться для управления режимом изоляции изолированными лицами: отдельные люди могут время от времени отправлять операторам информацию о своем местонахождении, причем одним нажатием. Кроме того, приложение также обеспечивает целевое оповещение, благодаря которому, например, все пользователи в определенной зоне могут одновременно получать информацию об инциденте или ситуации в этой зоне и о необходимых действиях.
Комментариев нет:
Отправить комментарий